Արքայազն Հարին և Մեգան Մարքլը իրենց դստեր առաջին ծննդյան օրը կնշեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ
Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դուստրը՝ Լիլիբեթը, իր առաջին ծննդյան օրը կծանոթանա նախատատի՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, հայտնում է The Sun-ը։
Տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 4-ին Սասեքսի դուքսերի Ֆրոգմոր Հաուզ կալվածքում․ այդ օրը Լիլիբեթը մեկ տարեկան կդառնա։ Այդ առիթով արքայադուստր Եվգենյան, որն այժմ այնտե է ապրում ընտանիքի հետ, ժամանակավորապես կազատի տարածքը։
Բրիտանական պարբերականները պնդում են, որ թագուհին նույնսիկ այդ առիթով կչեղարկի իր այցն Էպսոմե։ Թագուհին այժմ Շոտլանդիայում է՝ Բալմորալ կեցավայրում։
Արքայազն Հարին այս շաբաթ ընտանիքի հետ կմեկնի մասնակցելու թագուհու պլատինե հոբեյանին եւ Մեծ Բրիտանիայում չորս օր կանցկացնի։