Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նա մասնակցում է Բյուջե-2021-ի կատարողականի քննարկմանը (Տեսանյութ)
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում այսօր՝ մայիսի 31-ին, մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։
Խորհրդարան է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօրվա քննարկումներին ներկա է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Օրենքը պահանջում է նաեւ վարչապետի ներկայությունը։