Սանդուն հայտարարել է Քիշնևի` Արևմուտքից ռազմական օգնություն ստանալու մտադրության մասին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաստատել է, որ Քիշնեւը մտադիր է ռազմական օգնություն ստանալ Եվրամիությունից։
«Մենք օգնություն ենք ստացել ԵՄ-ից` ոչ մահաբեր զենք, բայց Մեծ Բրիտանիայի հայտարարություններից հետո մենք այժմ պաշտպանության նախարարության հետ կքննարկենք, թե որոնք են բանակի հիմնական կարիքները, որոնք չեն ապահովվում հիմնական բյուջեով», - ասել է Սանդուն Pro TV Chisinau-ի եթերում:
Նախագահը պատասխանել է, որ իշխանությունները կվերլուծեն ռազմական օգնություն ստանալու հնարավորությունը։
«Այն կարող է լինել ԵՄ-ից կամ որեւէ այլ երկրից»,- ասել է Սանդուն:
Հանրապետության ղեկավարը հավելել է, որ Մոլդովայի ազգային բանակը պետք է լավ զինված լինի։
«Մենք բանակ ունենք եւ այն պետք է զենք ունենա։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց պետք է պաշտպանված լինենք»,- ասել է Սանդուն։