Միջնամատը անպարտելիության ժեստ է․ Ալեն Սիմոնյանի մոր բացատրությունը
ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը: Այս մասին հայտնում է Oragir.news-ը։
Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի՝ միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ: Այս մասին նա հայտնել է ոստիկանությանը տված իր բացատրության մեջ:
Ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, ապա Մարիա Հովհաննիսյանն ասել է, թե չի թքել, ուղղակի թքելու ձև է տվել:
Ոստիկանությունը մերժել է Ալեն Սիմոնյանի մոր դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը: