Վիետնամի ապակե կամուրջը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Վիետնամի ապակե կամուրջը, որը լայն հանրության համար բացվել էր ապրիլին, Գինեսի ռեկորդների գրքի կողմից որպես իր տեսակի մեջ աշխարհի ամենաերկար կամուրջն է հռչակվել:
Վիետնամի հյուսիս-արեւմուտքում Սոն Լա նահանգի լեռնային գյուղական տեղանքում գտնվող Բախ Լոնգ կամուրջը այցելուներին կապում է պոպուլյար լեռնային հանգստավայրի հետ եւ փարթամ լեռնային արեւադարձային անտառների տպավորիչ պանորամային տեսարաններ է առաջարկում, փոխանցում է CNN-ը:
Գետնից մոտ 150 մ բարձրության վրա գտնվող 631 մ երկարությամբ ապակե կամուրջը տեղի զբոսաշրջության ոլորրտի տեղական մարմինների եւ ֆրանսիական շինարարական ընկերության համատեղ համագործակցության արդյունքն էր՝ զբոսաշրջությունը վերակենդանացնելու նպատակով, որը ծանր հարված էր ստացել համավարակից:
Ասում են, որ այն բավականաչափ ամուր է` միանգամից մինչեւ 450 մարդու պահելու համար: Վերջերս դրա վրայով ամենագնաց է անցել` ամրությունը փորձարկելու համար։
Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոոնական ներկայացուցիչները կամուրջը սերտիֆիկացրել են հանգստյան օրերին:
Սա Վիետնամում կառուցված երրորդ ապակե կամուրջն է։