Մոզամբիկում ալբինոս տղային սպանել եւ մասնատել են մարմնի մասերի համար
Մոզամբիկում ալբինոս տղային սպանել եւ մասնատել են մարմնի մասերի համար։ BBC-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է գլխավոր կասկածյալին, որը խոստովանել է հանցանքը։
Պարզվել է, որ դա սպանվածի 22-ամյա հորեղբայրն է։ Կասկածյալն ասել է, որ տղայի մարմնի մասերի համար իրեն խոստացել են մոտ 7 միլիոն մետիկա (110 հազար դոլար): Նա այլ անհայտ անձանց ընկերակցությամբ կտրել է տուժածի վերջույթները։ Մպուտո քաղաքում հայտնաբերվել են մարմնի մասեր։