Ռոբոտ-բույերը փրկել են ատլանտյան կետերին
Ամերիկացի գիտնականները նավերի հետ բախումներից կետերին պաշտպանելու համակարգ են ստեղծել, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Համակարգը ստեղծել են Woods Hole օվկիանոսագիտական ինստիտուտի (ԱՄՆ) լաբորատորիայի մասնագետները։ Գիտնականները Ատլանտյան օվկիանոսի արեւելյան ափի մոտ տեղադրել են հատուկ բույեր, որոնք վերլուծել են ստորջրյա ձայները եւ գրանցել կենդանիների առկայության նշանները: Համակարգը տեղեկատվություն է փոխանցում խոշոր նավերին, որոնք նավարկում են ափի մոտակայքում: Ռոբոտային սարքերի տեղակայումը ֆինանսավորել է ֆրանսիական նավագնացության CMA CGM հսկան:
Մասնագետների կարծիքով՝ աշխարհում մինչեւ 340 կետ կա, եւ նավերի հետ բախումը նրանց համար կարող է մահացու լինել։ Կետերի հետ շփման նախազգուշացման ավանդական համակարգը մի քանի ամիս ուշացումով տեղեկատվություն է տրամադրում կենդանիների միգրացիայի մասին։ Ջրում տեղադրված ռոբոտ-բույերը մի քանի ժամը մեկ տվյալներ են փոխանցում, ինչը նվազեցնում է բախման հավանականությունը՝ փրկելով կենդանիներին:
Սքանավորման արդյունքները հրապարակվում են հանրային կայքում եւ փոխանցվում դաշնային իշխանություններին: Վերջինս կարող է հրահանգել նավերին որոշակի վայրերում նվազեցնել իրենց արագությունը մինչեւ 10 հանգույց կամ մոտ 18 կիլոմետր/ժամ։