Էրդողանը Պուտինին առաջարկել է Ռուսաստան-Ուկրաինա-ՄԱԿ հանդիպում նախաձեռնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում նրան առաջարկել է Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների միջև:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը: