Ջասթին Բիբերը 1.1 մլն դոլար է ներդրել նոր սոցցանցի համար
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը 1.1 մլն դոլար է ներդրել դեռահասների համար նախատեսված նոր սոցցանցի համար: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել էCNN հեռուստաալիքի Fortune բլոգում:
Ինչպես հաղորդվում է, Բիբերից բացի գումար է ներդրել նաև բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը:
Ջասթին Բիբերն առաջին անգամը չէ, որ նման ներդրում է անում: Forbes ամսագրի տվյալներով՝ 2012 թ. երգչին էին պատկանում բաժնեմասեր այնպիսի նախագծերից, ինչպիսին են Tinychat մեսսենջերը, Stamped սոցիալական խորհրդատվության ծառայությունը, Spolify-ն, որը թույլ է տալիս համացանցի միջոցով երաժշտություն լսել: