Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների պայքարում Վրաստանը ներկայացնող ջավախցի մարզիկ Արտյում Գոմցյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում առավելության հասնելով Իսպանիայի ներկայացուցչի նկատմամբ: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Գոմցյանը տրիբունաների ֆանտաստիկ աջակցության ներքո նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: