Էս ամեն ինչից հետո հեղափոխությունն անխուսափելի է. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները քաշքշում ակցիայի մասնակից կանանց ու գրառում արել:
«Անխտիր բոլորը պատասխան են տալու՝ սերժանտ առ սերժանտ
ԱԺ պատգամավոր ու կին ծեծող ոստիկանը հանցագործ ա!!! Երկիրը հանձնող դավաճանին պաշտպանող ոստիկանը դավաճան ա!!!
Էս ամեն ինչից հետո հեղափոխությունն անխուսափելի ա. օրերի հարց ա»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ:
Կան տուժածներ եւ բազմաթիվ բերման ենթարկվածներ: Պատառոտված են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը, հարված էր ստացել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարվածներ էր ստացել նաեւ Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը, որի վերնաշապիկը պատառ-պատառ էր եղած:
Ցուցարարները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով դեպի վեր: