Ոստիկանների և ցուցարարների միջև բախումից հետո երթ սկսվեց «Նիկոլ դավաճան» վանկարկումներով
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ոստիկանների և «Դիմադրության» շարժման մասնակիցների միջեւ բախումից հետո ցուցարարները երթ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով:
Նրանք երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով դեպի վեր:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ: