Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում Հորդանանի իշխանությունները հանրապետությանն են հանձնել Հորդանան գետի ափին գտնվող հողատարածք, որն, ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Այսօր պատմական օր է։ Այսօր մեզ պաշտոնապես հանձնեցին այն հողը, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի կենտրոնը։ Հավանաբար սա այն օրն է, որի մասին երազել է յուրաքանչյուր վրացի, քանի որ վրացիները 300 տարի անց վերադառնում են Սուրբ երկիր»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Ղարիբաշվիլիի խոսքերը հողի հանձնման արարողությունից հետո։
Կառավարության ղեկավարը Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ին, արքայազն Գազիին, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ին շնորհակալություն է հայտնել 4000 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի փոխանցման համար:
Վրացական պետությանը հողատարածք փոխանցելու Հորդանանի իշխանությունների մտադրությունների մասին Ղարիբաշվիլին առաջին անգամ այս տարվա հունվարին էր հայտնել։