Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխն արգելափակել է իր երգրերը ռուս օգտատերերի համար
Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխն արգելափակել է իր երգերը ռուս օգտատերերի համար, հայտնում է Pravda.ru-ն։
Ավելի վաղ արտիստը, որը կոպիտ էր արտահայտվել Ուկարինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին, սպառնացել էր, որ իր բոլոր երգերը Ռուսաստանի բնակիչների համար անհասանելի կդառնան համացանցային հարթակներում։
Սակայն Բարսկիխն անմիջապես հանդես էր եկել հերքմամբ։ «Туманы» հիթի կատարողի խոսքով՝ դա տեղի է ունեցել ռուսական իշխանությունների դիտավորությամբ, իբրեւ Մաքսին օգտագործել են PR քայլի նպատակներով։
«Իմ երգերն այդ կերպ հայտնվել են այդ երկրի հարթակներում։ Սարսափելի ոչինչ չկա, իմ թիմն անում է ամեն ինչ՝ դրան այնտեղից ջնջելու համար։ Այդ պատճառով վայելելք, քանի դեռ նման հնարավորություն ունեք։ Իսկ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, փոխարենը իրենց ձայնն օգտագործեն ճիշտ ուղղությամբ, վերածվում են ջրթափ բաքի եւ իրենց հայրենիքը տանում խորը անդունդը»,- նշել է նա։