«Սենթ Էթիենի» ֆանատները ներխուժել են խաղադաշտ, ճայթուկներ նետել ֆուտբոլիստների վրա
«Սենթ Էթիենի» ֆանատները «Օսերի» դեմ անցումային հանդիպումից հետո ներխուժել են խաղադաշտ եւ վառած ճայթուկներ նետել հանդերձարան հեռացվող ֆուտբոլիստների եւ մարզիչների վրա։
«Սենթ Էթիեն» - «Օսեր» պատասխան հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներով «Օսերը» հաղթել է 5։4 հաշվով եւ նվաճել Լիգա-1-ի ուղեգիր։
«Սենթ Էթիենը» 2003 թվականից հետո առաջին ագամ դուրս մնաց Ֆրանսիայի բարձրագույն լիգայից։