«Եվրատեսիլում» հաղթած ուկրաինական խումբը 900 հազար դոլարով վաճառել է իր մրցանակը
Ուկրաինական «Kalush Orchestra» խումբը, որն այս տարի հաղթել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, աճուրդում իր մրցանակը վաճառել է 900 հազար դոլարով։
Նրանք որոշել են վաստակած գումարն ուղղել Ուկրաինայի զինված ուժերին։
«Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել այս աճուրդին եւ հատկապես շնորհակալ ենք Whitebit-ի թիմին, որը գավաթը գնեց 900 000 դոլարով եւ այս պահից մեր գավաթի իրավատերն է»,- սոցիալական ցանցերում հայտնել են երաժիշտները։