Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիա եւ Իրանին սահմանակից երկրներ մեկնելուց
Իսրայելի իշխանությունները հրեական պետության քաղաքացիներին խորհուրդ են տվել խուսափել Թուրքիա եւ Իրանին սահմանակից երկրներ մեկնելուց։ Այս մասին ասվում է Ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական բյուրոյի հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը տարածվել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայության կողմից։
«Մի քանի շաբաթ շարունակ, եւ հատկապես այն բանից հետո, երբ Իրանը Իսրայելին մեղադրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի սպանության մեջ, [Իսրայելի] անվտանգության ծառայություններում աճում է անհանգստությունը ամբողջ աշխարհում իսրայելական օբյեկտների վրա հարձակվելու Իրանի փորձերի վերաբերյալ: Ուստի Ազգային անվտանգության խորհուրդը եւ անվտանգության ծառայությունները ուշադրություն են դարձնում Թուրքիա մեկնելու նախազգուշացմանը եւ կրկնում են, որ այն ներկայումս բարձր ռիսկային երկիր է իսրայելցիների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Բյուրոն նշել է, որ «անվտանգության ծառայությունների կարծիքով՝ նախազգուշացումը կապված է Թուրքիայում իսրայելցիների համար իրական սպառնալիքի հետ»։ «Վտանգի բարձր մակարդակ կա նաեւ Իրանին սահմանակից այլ երկրներում։ Ուստի Իսրայելի քաղաքացիները պետք է զգոն լինեն եւ պատշաճ զգուշավորություն ցուցաբերեն այս երկրներից որեւէ մեկն ուղեւորվելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի մտավախությունները կապված են ԻՀՊԿ-ի գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանությանն իր մասնակցության մասին մի շարք լրատվամիջոցների պնդումների հետ։