ԱՄՆ քաղաքացի 25-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Փարվանա» ռեստորանի հետնամասում բռնաբարել են իրեն
Հայաստանի քքննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Ոստիկանության ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։
Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։