Վանաձորցի հրշեջ-փրկարարը «Գինեսի» ռեկորդ է սահմանել
ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանել է «Գինեսի» նոր ռեկորդ։ ԱԻՆ-ից հայտնում են, որ բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած 1 մ 90 սմ կքանստած քայլել է, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա թվով արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր:
ԱԻՆ-ից հայտնում են, որ Լոռու մարզային փրկարարական վարչության բացօթյա տարածքում անցկացված միջոցառմանը ներկա էր Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:
«Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը նշել է, որ Զորիկ Պողոսյանը որևէ մեկի ռեկորդը չի գերազանցել։ «Ամեն անգամ զարմացնում է տարբեր վարժություններ կատարելով, տարբեր ծանրություններ բարձրացնելով»,- ասել է նա։