Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 199 հազար 416 պատվաստում
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Մայիսի 29-ի դրությամբ Հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 199 հազար 416 պատվաստում ։
Առաջին դեղաչափով կատարվել է 1 միլիոն 134 հազար 399 պատվաստում, երկրորդ դեղաչափով՝ 1 միլիոն 6 հազար 554։
Երրորդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 54 հազար 415 քաղաքացի։