Հովիկ Աղազարյանը 4 օրով մեկնում է Նուր Սուլթան՝ սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը գործուղվում է Նուր Սուլթան:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 3-6-ը Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել ՀԱՊԿ ԽՎ-ի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը: