«Հիսուսի կատուն» գրքի համար․ ժամանակակից գրող Գրիգն արժանացել է Ռյուկերտի անվան մրցանակի
Մայիսի 16-ին գերմանական Քոբուրգ քաղաքի երկրորդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակը հանձնեց հայ ժամանակակից գրող Գրիգին (Գրիգոր Շաշիկյանին) իր «Հիսուսի կատուն» գրքի համար:
Մրցանակը ստացել են նաև գրքի թարգմանիչները՝ Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Այս մրցանակաբաշխությունը անցկացվում է 2008 թվականից և կրում է գերմանացի հայտնի բանաստեղծ, լեզվաբան և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անունը:
Ռյուկերտը համարվում է գերմանական արևելագիտության հիմնադիրներից մեկը և տիրապետել է ավելի քան 44 լեզվի: