Վերա Բրեժնևան լքել է Լեհաստանն, ուր աշխատում էր որպես կամավոր
Երգչուհի Վերա Բրեժնեւան լքել է Լեհաստանը, ուր աշխատում էր որպես կամավոր եւ բեռնաթափում էր մեքենաներն ուկրաինացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջում։
«Մեկնել եմ Լեհաստանից։ Հիմա արդեն կարոտում եմ իմ բեռնակիր ընկերուհիներիս։ Կամավորությունը շատ է մտերմացնում։ Անխուսափելի է միավորումը, երբ ընդհանուր գործ ես անում, որը մեծ իմաստ ունի, ունես ընդհանուր նպատակներ ու արժեքներ։ Հատկապես, երբ կողքիդ այսպիսի աղջիկներ են»,- իր միկրոբլոգում գրել է Բրեժնեւան։
Արտիստը չի նշել պատճառը, թե ինչու է որոշել դադարեցնել կամավորական գործունեությունը։ Ավելի վաղ նա գանգատվել էր, որ աշխատանքը ֆիզիկապես շատ ծանր է, քանի որ պահեստում տղամարդիկ չեն աշխատում, եւ բեռնումն ու փաթաթելու գործընացը կանանց ուսերին է։