Ստեղծվել է աշխարհում ամենահզոր Corvette C8 մոդելը
Երկու տարի է անցել Chevrolet Corvette C8-ի պրեմիերայից, որը դարձել է մոդելի պատմության մեջ առաջին միջին շարժիչով սուպերաքարը: Գործարանային տարբերակը ներկա պահին 670 ձիաուժ հզորությամբ Corvette Z06 մոդելն է, գրում է Мотор-ը:
Ամերիկյան FuelTech թյունինգային ընկերությունը, որը մասնագիտանում է շարժիչների կատարելագործման հարցում, այս անգամ ընտրել է Corvette C8 մոդելը: 6.2 լիտր ծավալով, V8 LT2 ատմոսֆերային շարժիչով համալրված մեքենան, որի հզորությունը կազմում է 502 ձիաուժ, հաջողվել է գրեթե կրկնակի հզոր դարձնել:
Անդերսոն Դիքը խոստացել է, որ իր ընկերությունը կանգ չի առնելու դրա վրա. FuelTech Corvette C8 մոդելը կշարունակի կատարելագործվել, որպեսզի բացահայտվի շարժիչի ողջ ներուժը եւ նոր ռեկորդ սահմանցի Chevrolet Corvette C8–ի համար քառորդ մղոնն անցնելիս: Մեքենան 402 մետրն անցնում է 9 վայրկյանից քիչ ժամանակահատվածում: