Իսկ դուք գիտեի՞ք. ձիերն ու խոզերը ճանաչում են մարդկային զգացմունքները
Կենսաբաններն ուսումնասիրել են չորս տեսակի կենդանիների՝ ընտանի ձիերի եւ Պրժեւալսկու ձիերի, ընտանի խոզերի եւ վայրի վարազների։ Բոլոր կենդանիների համար արտաբերվել են մի շարք ձայներ, որոնցից մի քանիսն իրենց տեսակին, մյուսները՝ ցեղակից տեսակներին պատկանող, իսկ երրորդները՝ ստեղծված մարդկանց կողմից։ Հեղինակները հայտնաբերել են, որ բոլոր ձիերն ու ընտանի խոզերն ավելի ուժեղ են արձագանքել բացասական զգացմունքներ պարունակող հնչյուններին՝ անկախ ձայնի տեսակից, գրում է Hi-Tech-ը։
Հետազոտողները թաքնված բարձրախոսներից ձայնարկել են կենդանիների ձայները եւ մարդկանց ձայները: Որպեսզի կենդանիները չարձագանքեն որոշ բառերին՝ հնչյունավորման պրոֆեսիոնալ դերասանը կատարել է մարդկային դրական եւ բացասական խոսք՝ առանց որեւէ իմաստի արտահայտությունների պատահական հավաքածու արտաբերելով: Յուրաքանչյուր ձայնագրություն տեւել է մի քանի վայրկյան եւ արտահայտել է ինչ-որ զգացմունքային ազդանշան՝ դրական կամ բացասական:
Գիտնականները գրանցել են կենդանիների վարքը՝ օգտագործելով մի շարք կատեգորիաներ, որոնք իրենց արդյունավետությունն ապացուցել են նախորդ աշխատանքներում: Օրինակ՝ դա ականջի դիրքի փոփոխություն է եղել, շարժումը կամ դրա բացակայությունը։ Արդյունքները ցույց են տվել որ կենդանիների համար նշանակություն ունի, թե ինչպես ենք մենք խոսում:
Հետազոտողներն ասում են, որ ստացված տվյալները ընտանի կենդանիների մոտ զգացմունքային վարակի անալոգ կարող են ցույց տալ՝ կարեկցանքի պարզունակ ձեւ, որը թույլ է տալիս մարդկանց եւ կենդանիներին զգալ ուրիշների զգացմունքները եւ, հնարավոր է, արտացոլել դրանք: