«Անեծք» սարսափ ֆիլմի նկարահանման համար ոգեշնչման աղբյուր դարձած տունը վաճառվել է 1.5 մլն դոլարով
Ռոդ Այլենդում գտնվող գյուղական տունը, որը ոգեշնչման աղբյուր է դարձել 2013 թվականին նկարահանված «Անեծք» սարսափ ֆիլմի համար, վաճառվել է բոստոնյան շինարարական ընկերությանը, որը մտադիր է այն վերածել հանրության համար բաց տարածքի, գրում է AP-ը:
18-րդ դարին պատկանող տունը վաճառվել է 1.525 մլն դոլարով, որը գերազանցել էր նախնական սահմանված 1.2 մլն դոլար գինը:
«Այս գնումն անձնական գործ է ինձ համար: Սա անշարժ գույքի զարգացում չէ: Դա կապված է իմ անփնական համոզմունքների հետ»,- The Boston Globe-ին տված հարցազրույցում հայտնել է գնորդուհի Ժակլին Նունյեսը, որին պատկանում է WonderGroup LLC ընկերությունը:
«Անեծք» ֆիլմն այդ տանը չի նկարահանվել, այլ հիմնված է եղել այն ընտանիքի փորձի վրա, որը բնակվել է այդ տանը 1970-ականներին: