ԱՄՆ քաղաքներում մոլագարը շարքից հանում է երիտասարդ կանանց մեքենաները
ԱՄՆ մի քանի քաղաքներում ոստիկանությունը զգուշացրել է կանանց այն մասին, որ ուշադիր լինեն տղամարդու նկատմամբ, որը վանդալիզմի գործողություններ է դրսեւորում կանանց մեքենաների հանդեպ, հետո օգնություն առաջարկում բարդ իրավիճակում հայտնված կանանց, գրում է Boston 25 News-ը:
Նշվում է, որ նման միջադեպեր են գրանցվել Ֆրանկլինում, Հոլիսթոնում, Միլֆորդում, Բելինգհեմում:
Միլֆորդի ոստիկանապետի տեղակալ Ջոն Սանչիունին հայտնել է, որ նրանք Ուինչենդոնի բնակիչ Ալեքսանդր Իյին ձերբակալելու հրաման են արձակել՝ իրենց քաղաքում տեղի ունեցած միջադեպի պատաճառով: Ոստիկանության տվյալներով՝ վերջինս մոտ 30 տարեկան տղամարդ է:
«Նրա նպատակն են եղել երիտասարդ կանայք: Նա վնասում էր անվադողերը, ջուր էր լցնում վառելիքի բաքի մեջ եւ առաջարկում էր նրանց տուն տանել: Եթե ձեր մեքենայի անվադողը իջած է, մի փորձեք շարժիչը գործի գցել»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: