67 տարեկան Mercedes-ը վաճառվել է ռեկորդային գնով
67 տարեկան Mercedes-ը վաճառվել է ռեկորդային գնով: Այս մասին հայտնում է France 24 գործակալությունը։ Այն 1955 թվականի 300 SLR Uhlenhaut մրցարշավային մեքենա է, որը ոչ հրապարակային հավաքածուի մաս է և պատկանում էր Mercedes-Benz Classic թանգարանին: Մրցույթն անցկացվել է հենց թանգարանում, լոտը վաճառվել է անանուն գնորդին՝ 143 միլիոն դոլարով (8,3 միլիարդ ռուբլի):
Հայտնի է, որ նշված Mercedes-ը ստեղծվել է նույն կոնցեռնի W196 R Grand Prix մրցարշավային մեքենայի հիման վրա, որը Ֆորմուլա 1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել 1954-ին և 1955-ին։ Այն վարում էր իտալացի Խուան Մանուել Ֆանգիոն։ 300 SLR Uhlenhaut-ն անվանվել է իր ստեղծողի և գլխավոր ինժեներ Ռուդոլֆ Ուլենհաուտի պատվին:
Մասնավոր գնորդը համաձայնել է, որ 300 SLR Uhlenhaut Coupe-ը հասանելի կլինի հանրությանը հատուկ առիթներով:
Նշվում է, որ Mercedes-Benz-ի վաճառքից ստացված հասույթը կուղղվի նոր բարեգործական հիմնադրամի ստեղծմանը, որը կաջակցի կրթությանն ամբողջ աշխարհում։