Չպետք է մոռանալ ջուր խմելու մասին
Դիետոլոգ Մայքլ Մոսլին նիհարել ցանկացողներին հիշեցրել է դիետայի ընթացքում խմելու ռեժիմին հետևելու կարևորության մասին և նշել լավագույն ըմպելիքները: Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Մասնագետի կարծիքով՝ նիհարելիս չպետք է մոռանալ ջուր խմելու մասին՝ մարզումների ժամանակ ջրազրկումը կանխելու համար։ Նա խորհուրդ է տալիս ավելի շատ հեղուկներ խմել նրանց, ովքեր ավելի շատ են շարժվում, որպեսզի պահպանեն ջրի և աղի օպտիմալ հավասարակշռությունը: Համը դիվերսիֆիկացնելու համար Մոսլին խորհուրդ է տալիս ջրում կիտրոն, լայմ կամ կոճապղպեղ ավելացնել։
Նիհարելիս կարելի է սննդակարգում ներառել ցածր կալորիականությամբ սև սուրճն ու թեյը։ Այնուամենայնիվ, սննդաբանը զգուշացնում է՝ օրական երկու բաժակից ավելի սուրճ չխմել: Նրանց, ովքեր սիրում են կաթով սուրճ կամ թեյ, խորհուրդ է տալիս ընտրել ցածր յուղայնությամբ կաթ: Հանքային ջուրը, ըստ մասնագետի, նիհարելու ևս մեկ լավ ըմպելիք է։ Այն հագեցվածության զգացում է առաջացնում և ետ է պահում չափից շատ ուտելուց:
Մոսլին խորհուրդ է տալիս հրաժարվել դիետիկ քաղցր գազավորված ըմպելիքներից։ Չնայած դրանց ցածր կալորիականությանը՝ դրանք պարունակում են քաղցրացուցիչներ, որոնք կարող են հակում առաջացնել քաղցրավենիքի նկատմամբ: