Բորելը և Կուլեբան ԵՄ գագաթնաժողովից առաջ քննարկել են զենքի մատակարարումների, հացահատիկի արտահանման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 30-31-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Կիևին զենքի մատակարարումների, Ուկրաինայից հացահատիկի արտահանման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը։
«Ես զանգահարել եմ Դմիտրի Կուլեբային: ԵՄ-ն կշարունակի պարզեցնել ռազմական օգնության մատակարարումը, մենք պայմանավորվել ենք պատժամիջոցների հարցում առաջ շարժվելու կարևորության մասին: ԵՄ առաջնորդների հետ մենք կբարձրացնենք հարց, թե ինչպես աջակցել Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը»,- կիրակի օրը Թվիթերում գրել է Բորելը։