Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց տեղի կունենա
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում են երկուշաբթի՝ մայիսի 30-ին հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կիրակի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Պուտինի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 26-ին և 28-ին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մասնավորապես, երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպումը։
Պուտինն Էրդողանին տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում իրավիճակի մասին։