Բանգլադեշում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել
Բանգլադեշում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Daily Observer-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսի ուղևորների թվում երեխաներ են եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Բարիշալ-Դաքա մայրուղու վրա, երբ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին։