Բայդենը մեկ տարով կազատի ուկրաինական պողպատի մատակարարումը մաքսատուրքից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մեկ տարով կազատի ուկրաինական պողպատի և պողպատե արտադրանքների ներկրումը ամերիկյան շուկա 25% մաքսատուրքից։
Նա հիշեցրել է, որ 2021 թվականին Ուկրաինային բաժին է ընկել ԱՄՆ-ի պողպատի ներմուծման 1%-ից պակասը, և կանխատեսել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում արտադրությունն ու մատակարարումները ավելի քիչ կլինեն:
«Միևնույն ժամանակ, պողպատի արդյունաբերությունը պատմականորեն կարևոր է Ուկրաինայի համար: Միացյալ Նահանգները և Ուկրաինան շահագրգռված են, որ այն պահպանվի որպես երկրի վերականգնման տնտեսական հենասյուներից մեկը»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Ամերիկայի նախագահը հանձնարարել է Առևտրի նախարարությանը վերահսկել ԱՄՆ շուկայում ուկրաինական պողպատի արդյունաբերության իրադրությունը և տեղեկացնել մաքսատուրքերի չեղարկումը երկարաձգելու անհրաժեշտության մասին։