Ինչու են առավոտից ձերբակալում Սասնա ծռերին. ՀՐԱՊԱՐԱԿ
Այսօր առավոտից ձերբակալվել են Սասնա Ծռեր խմբի հայտնի անդամները, որոնց նկատմամբ կա դատական ակտ։ Նրանց շարքում են` Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը եւ այլք։
«Հրապարակ»-ի տեղեկություններով` դատական ակտը օրինական ուժի մեջ է մտել, այդ իսկ պատճառով ոստիկանությունը գնացել է նրանց ետեւից։
Հիշեցնենք` առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, դատական ակտով որոշել էր «Սասնա ծռերի» 10 անդամին վերջնական ազատազրկել 6-ից 8 տարով։ Որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, որտեղ, ըստ էության, ոչինչ չէր փոխվել։ Պաշտպանական կողմը այն հետո բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որը ապրիլի սկզբին գործը ետ էր վերադարձրել։