Ձեզ փոխանցվել էր 42 000 քառակուսի կիլոմտեր տարածք, թողել եք 32 հազարը, ու դեռ հարց է, սա էլ կմնա, թե` չէ. Ռուստամյան
ՔաղաքականՄեր ամենամեծ ձեռքբերումը, որ այսօր մեզանից ցանկանում են խլել, այն էր արցախյան ազատամարտով ունեցանք 42000 կիլոմետր հայկական վերահսկողության տակ անցած տարածքներ:Այս մասին Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Սա պարծանք էր մեր սերունդի համար, պատմական էր մեր սերունդի համար: Եկավ այս իշխանությունը եւ 42000-ից թողել է մոտ 32 հազարը, ու դրանից հետո հարցնում են` թե ինչ ենք արել մենք էս ազգի համար վատ, որ ուզում եք հեռանանք: Էլ ի՞նչ պիտի անեիք, ձեզ փոխանցվել էր 42 000 քառակուսի կիլոմտեր տարածք, դուք թողել եք 32 հազարը ու դեռ հարց է, սա էլ կմնա, թե` չէ: Եթե իրենք մնան, չի մնա ժողովուրդ, սա է իրական մարտահրավերը, որ բոլորիս հավաքել է»,-ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ իրենք շատ լավ հասկացել են, թե իշխանությունը ինչ է ուզում եւ ցանկանում են, որ դա չկատարվի: