«Լիվերպուլ» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մայիսի 28-ին տեղի կունենա եզրափակիչը։ Փարիզում կհանդիպեն Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլն» ու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։
Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակը։ Հիմնական ժամանակում «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 2․00 է։ «Ռեալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60 գործակցով։
Գավաթակիր դառնալու գործակիցը «Լիվերպուլի» համար 1․50 է, «Ռեալի» դեպքում՝ 2․45։
«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։