Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում
Ամերիկացի պլյուս չափի մոդել եւ բոդի պոզիտիվի ակտիվիստ Էշլի Գրեմը ծննդաբերությունից չորս ամիս անց վերադարձել է պոդիում: Համապատասխան կադրերը հրապարակել է Daily Mail-ը։
Նշվում է, որ 34-ամյա մոդելը մասնակցել է նորաձեւության ցուցադրությանը, որը կայացել է amfAR գալա երեկոյի ավարտին՝ Կաննի 75-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Էշլին հանրության առջեւ ներկայացել է ասիմետրիկ դեկոլտեով եւ մինչեւ ազդր համարձակ բացվածքով երկար սեւ կիպ զգեստով։
Ի թիվս այլ բաների, Գրեմի կերպարն ամբողջացնում էին քողը, որն ամրացված էր նրա մազերին։