Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Շվեյցարիայում գտնվող վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, թանկարժեք ժամացույց է նվեր ստացել:
Մեր աղբյուրները հայտնում են, որ նվերը տիկին Հակոբյանին են հանձնել, երբ նա հանդիպել է տեղի հայ համայնքի ու Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ: Տեղեկությունը փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից ճշտել. նրա օգնականը, անջատելով մեր հեռախոսազանգը, խնդրեց հարողադագրություն գրել: Հաղորդագրությամբ ձևակերպեցինք հարցը, արձագանք, սակայն, այդպես էլ չստացանք: Նշենք, որ վարչապետի տիկինը Ցյուրիխում հանդիպել է հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի հետ:
«Ցյուրիխում հասցրեցի տեսնվել Վարդան Սրմաքեշի հետ, երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք»,- Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է Փաշինյանի կինը:
Հիշեցնենք՝ Սրմաքեշն այն գործարարն էր, որը 2018-ի հեղափոխությունից հետո խոստացել էր Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի ֆինանսավորումն ապահովել, նույնիսկ մի փոքր գումար փոխանցեց, բայց մինչ օրս չի կառուցվել մետրոյի կայարանը: Հիմա, կարծես թե, նոր խոստումների կարիք ունի իշխանությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: