Եվրամիությունը ռուսական գազից լիարժեք հրաժարվելու պլան է պատրաստում
Եվրամիությունը ռուսական գազից լիարժեք հրաժարվելու պլան է պատրաստում, հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։
Նա պարզաբանել է, որ խոսքը արդյունաբերության մեջ մատակարարումների ռացիոնալացման մասին է, սակայն տնային տնտեսությունների համար սահմանափակումներ չեն մտցվի, գրում է Financial Times-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ արդյունաբերությունում սպառվում է ԵՄ մատակարարվող ողջ գազի 27%-ը, հատկապես քիմիական, սննդի և ապակու արդյունաբերությունը։
ԵՄ-ն մտադիր է հնարավորինս շատ գազ կուտակել և քննարկում է Իսրայելից Եգիպտոսի տարածքով մատակարարումների ավելացումը: Բացի դրանից Բրյուսելը ցանկանում է վերսկսել Ալժիրի հետ էներգետիկ համագործակցությունը։