Շակիրան մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու համար
Շակիրան մեղավոր է ճանաչվել 15,5 միլիոն դոլարի հարկերից խուսափելու համար,- հայտնում է People-ը։
Իսպանիայի դատարանը մերժել է երգչուհու բողոքը հարկային խարդախության գործով։ Նախկինում արտիստը մեղադրվում էր այն բանի համար, որ նա 2011- 2014 թվականներին ապրել է Իսպանիայում և միևնույն ժամանակ պետությանը չի վճարել այդ ընթացքում ստացած եկամուտների դիմաց վճարվող հարկերը։
Իսպանական օրենսդրության համաձայն, եթե անհատը երկրում անցկացնում է ավելի քան 183 օր, նա համարվում է օրինական ռեզիդենտ և պարտավոր է հարկեր վճարել արտասահմանում ստացած եկամուտների համար:
Շակիրան նախկինում պնդում էր, որ այդ ժամանակ մեծ մասամբ Բահամյան կղզիներում է եղել, սակայն դատախազներին հաջողվել է ապացուցել, որ նա ապրել է Իսպանիայում և միևնույն ժամանակ չի վճարել ընդհանուր 15,5 մլն դոլար հարկ:
Երգչուհուն առաջին անգամ մեղադրել են հարկերից խուսափելու համար 2018թ.-ին։ Միևնույն ժամանակ սկսվել է դատավարություն, որի ընթացքում արտիստը վճարել է 25 միլիոն դոլարի հարկ: Ավելի ուշ բողոք է ներկայացրել, սակայն իսպանական դատարանը մերժել է այն։ Այժմ աստղին սպառնում է տուգանք և ազատազրկում։