Բլինկենը և Կուլեբան քննարկել են համաշխարհային պարենային անվտանգության խնդիրը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Քննարկել են համաշխարհային պարենային անվտանգության և Կիևին ռազմական օգնության տրամադրման հարցերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով տարածված գրավոր հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ երկու արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են «Ուկրաինային անվտանգությանն ուղղված ամերիկյան շարունակական օգնությունը»։
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարար Կուլեբան տեղեկատվություն են տարածել պարենային անվտանգության համաշխարհային ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին», – ասել է Փրայսը:
Նրա խոսքով, Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցներն ու գործընկերները «կշարունակեն սերտորեն համակարգել գործողությունները՝ Ուկրաինային աջակցելու և ռուսական ռազմական հատուկ գործողության գլոբալ հետևանքները լուծելու համար»։