Moderna-ի միլիարդատեր տնօրենը խոստացել է կարողությունը նվիրաբերել բարեգործությանը
Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը Bloomberg-ին ասել է, որ մտադիր է իր ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել բարեգործությանը։ Նրա խոսքով, նա կենտրոնանալու է առողջապահության և համաշխարհային պարենային անվտանգության ոլորտների վրա։
«Ես ու կինս երեխաներին ասել ենք, որ լավ կրթություն են ստանալու, մենք այդ մասին հոգ կտանենք։ Նրանք կստանան ընտանեկան տունը։ Բայց մենք նախատեսում ենք մնացածը նվիրաբերել»,- ասել է Բանսելը, որին պատկանում է Moderna-ի բաժնետոմսերի 1,36%-ը:
Ամերիկյան Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 4,5 միլիարդ դոլար։ Բանսելը միլիարդատեր է դարձել 2020 թվականին՝ շնորհիվ ներդրողների: