Արևմտյան երկրները չեն դադարեցնում նախկին ԽՍՀՄ ժողովուրդներին գժտեցնելու փորձերը․ Լավրով
Արևմտյան երկրները չեն դադարեցնում նախկին ԽՍՀՄ ժողովուրդներին գժտեցնելու փորձերը՝ օգտագործելով պատմության տենդենցիոզ մեկնաբանությունը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ-ին առընթեր սուբյեկտների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու եւ Երրորդ ռեյխի արդարացման կուրս է վերցրել։ «Վերջերս ԳԴՀ կառավարությունը հավանություն տվեց «Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ գերմանական օկուպացիան Եվրոպայում», այսպես կոչված, փաստաթղթային կենտրոնի հայեցակարգին։ Այս հայեցակարգը դրա հետ առաջին անգամ ծանոթանալիս լուրջ հարցեր է առաջացնում պատմական փաստերի համապատասխանության առումով,- ընդգծել է նախարարը,- Նախատեսվող կենտրոնի կառուցվածքը ծրագրված է այնպես, որ ոչ միայն ամեն կերպ նսեմացվի Խորհրդային Միության եւ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ներդրումը գերմանական ֆաշիզմի ջախջախման գործում, այլեւ նույնիսկ մթագնվեն Երրորդ ռեյխի հանցանքներն՝ ուղղված ԽՍՀՄ ժողովուրդներին»։