«Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովի երեխաները 8,6 միլիարդ դոլար ժառանգություն կստանան
Պավել Դուրովի դուստրն ու որդին առաջին անգամ ներառվել են Forbes-ի` ամենահարուստ ժառանգների ցանկում` զբաղեցնելով հինգերորդ տեղը: Նրանց պոտենցիալ ժառանգությունը գնահատվում է 8,6 միլիարդ դոլար, հայտնում է Forbes-ը:
Պարբերականի տվյալներով` «Վկոնտակտե» սոցիալական ցանցի եւ «Տելեգրամի» հիմնադրի ունեցվածքը 2021թ.-ի ապրիլի 15-ի դրությամբ 17,2 միլիարդ դոլար է գնահատվել: Հետեւաբար, երեխաներից յուրաքանչյուրը կարող է 8,6 միլիարդ դոլարի ժառանգություն ստանաl: Երկուսին էլ լույս աշխարհ է բերել միլիարդատիրոջ նախկին կինy` Դարյա Բոնդարենկոն:
Բոնդարենկոյի եւ Դուրովի դուստրը՝ Ալինան լույս աշխարհ է եկել 2009թ.-ին, որդին՝ Միխայլիը` 2010թ.-ին:
Պավելի Դուրովը նախիկն կնոջ հետ ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում սովորելու տարիներին: Նա սովորում էր փիլիսոփայության, Բոնդարենկոն` պատմության ֆակուլտետում: Միլիարդատերն այժմ ապրում է Դուբայում, Դարյա Բոնդարենկոն` Բարսելոնայում: