ԵՄ-ն աշխատում է կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերի ձեռք բերման ուղղությամբ
ԵՄ-ն աշխատում է կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերի եւ դեղամիջոցների գնումների կենտրոնացման ուղղությամբ, մանրամասները կհամաձայնեցվեն առաջիկա օրերին, հինգշաբթի AFP-ին հայտնել են Եվրահանձնաժողովից:
Առողջապահության արտակարգ իրավիճակների եւ պատրաստվածության ապահովման մարմնի (HERA) միջնորդությամբ նախաձեռնությունը ձեռնարկվեց այն բանից հետո, երբ ԵՄ հիվանդությունների գործակալությունը հայտնեց, որ մարդկանց շրջանում կապիկի ջրծաղիկով վարակման դեպքերի թիվն ամբողջ աշխարհում հասել է 219-ի:
Վարակվածների ամենամեծ թիվը Մեծ Բրիտանիան է՝ 71, որին հաջորդում են ԵՄ երկրները՝ Իսպանիան՝ 51 եւ Պորտուգալիան՝ 37։
Հինգշաբթի Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտնել է, որ թեեւ մեկ շաբաթ առաջվա համեմատ դեպքերի թիվը հինգ անգամ ավելացել է, վարակի վտանգը շատ ցածր է մնում:
Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի մի շարք երկրներում էնդեմիկ ջրծաղիկի դեպքերը հայտնաբերվել են աշխարհի մոտ 20 այլ երկրում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ ԵՄ 11 երկրում:
Թեեւ հիվանդության շատ դեպքեր կապված են արական սեռի հետ, մասնագետները նշում են, որ որեւէ ապացույց չկա, որ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով: Ավելի շուտ, այն փոխանցվում է վարակված անձի հետ սերտ շփման միջոցով, ում մաշկի վրա բշտիկներ են առաջացել: Ախտանիշները նման են ջրծաղիկին, բայց շատ ավելի մեղմ են, եւ մարդկանց մեծամասնությունն ապաքինվում է երեքից չորս շաբաթվա ընթացքում: