ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ չհրահրված ագրեսիայի համար․ Փալոնե
ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ չհրահրված ագրեսիայի համար։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
«Ես ոգեւորված եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում, բայց մենք առանց հապաղելու պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին՝ Արցախի դեմ նրա չհրահրված ագրեսիայի համար»,- նշել է նա։