Մեդվեդևը Գերմանիայի կանցլերին «նեղացած լյարդի երշիկ» է անվանել
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կրկնել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի խոսքերը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվանելով «նեղացած լյարդի երշիկ»։ Այս կարծիքը նա հայտնել է Telegram-ի իր ալիքում։
«(Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկին երգակցել է իր գերմանացի գործընկերոջը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ նույն ինքը «վիրավորված լյարդի երշիկը» (ըստ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի ասածի... )», - գրել է Մեդվեդևը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ «հպարտ երշիկի կոչման կրողն ասել է», թե «Գերմանիան չի ընդունի Ռուսաստանի կողմից պարտադրված խաղաղության պայմանագիրը և այս հարցում համերաշխ է Ուկրաինայի հետ»:
Հիշեցնենք, որ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Շոլցն իրեն «նեղացած լյարդի երշիկի» պես է պահում։ Դեսպանն այդ մասին հայտարարել էր Շոլցի՝ Կիև այցից հրաժարվելու պատճառով։
«Նեղացած լյարդի երշիկ խաղալն այնքան էլ պետական գործչի քայլ չէ»,- ասել էր դիվանագետը: