Ալլա Պուգաչովան Իսրայելում 7 միլիոն դոլար արժողությամբ տուն է գնում (լուսանկարներ)
Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան մտադիր է տեղափոխվել Իսրայել և արդեն իր համար տուն է գտել Կեսարիայի լավագույն շրջաններից մեկում, հայտնում է ntv.ru-ն՝ հղում անելով տեղի ռիելթորներին։
Հեռուստաալիքի եթերում ցուցադրված սյուժեից երևում է, որ 650 քմ մակերեսով տունն արժե 7 միլիոն դոլար: Գործարքը դեռ չի ձեւակերպվել, սակայն ռիելթորները վստահ են, որ երգչուհին արդեն հավաքում է ճամպրուկները։
Հաղորդվում է, որ Պուգաչովան մի քանի տարբերակ է դիտարկել և բնակություն հաստատել գեղատեսիլ ու հարմարավետ տարածքում գտնվող առանձնատանը։ Տունն ունի հինգ մետրանոց առաստաղներ և պանորամային պատուհաններ, որոնց միջոցով կարելի է հիանալ շրջապատով: Շենքն ունի մի քանի ննջասենյակ, մանկական սենյակ, հյուրասենյակ, սաունա, մինի կինոթատրոն և բիլիարդի սենյակ։ Առանձնատունը ամբողջությամբ կահավորված է, իսկ կահույքի յուրաքանչյուր կտոր պատրաստված է պատվերով։
Ինչպես նշում է իսրայելական 9tv հեռուստաալիքը, այս վիլլան ավելի համեստ է, քան այն վիլլան, որտեղ Ալլա Պուգաչովան արդեն երրորդ տարին անընդմեջ հանգստանում է, և որի արժեքը 25 մլն դոլար է։ Նշվում է, որ ռուս երգչուհու հարևանությամբ ապրում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ռուսաստանցի որոշ գործարարներ։