Ալբանիան ՆԱՏՕ-ին ռազմածովային բազա է առաջարկել
Ալբանիան ՆԱՏՕ-ին ռազմածովային բազա է առաջարկել՝ ընդգծելու փոքր ազգի արժեքը դաշինքի համար այս դժվարին ժամանակներում։ Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։
Նրա խոսքով՝ Փաշալիման ռազմածովային բազան, որը գտնվում է մայրաքաղաք Տիրանայից 110 մղոն դեպի հարավ, կարող է դառնալ «հավելյալ արժեք» դաշինքի համար։
1961 թվականին Տիրանայի եւ Մոսկվայի միջեւ կապերի խզումից հետո Փաշալիմանը մնաց ռազմածովային բազա, որտեղ ապաստան գտան մնացած չորս սուզանավերը եւ այլ փոքր ռազմանավերը։