Գայթակղիչ Շակիրան՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Կոլումբիացի երգչուհի Շակիրան հայտնվել է հեղինակավոր Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին՝ պապարացիներին և հյուրերին ներկայանալով գայթակղիչ կերպարով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 45-ամյա աստղը կրել է երկարափեշ սև զգեստ՝ ազդրի հատվածում խոր բացվածքով: Զգեստը շատ լավ ընդգծել է Շակիրայի բարեկազմությունը: Երգչուհին կերպարն ամբողջացրել է երկար ձեռնոցներով և բարձրակրունկներով:
Շակիրան հաճույքով կեցվածք է ընդունել տեսախցիկների առջև: